Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն 8 անգամ խաղից դուրս վիճակում է հայտնվել «Բարսելոնայի» դեմ (0:4) Լա լիգայի 11-րդ տուրի խաղում։
Վերջին 7 տարիների ընթացքում 25-ամյա խաղացողը հակառեկորդ է սահմանել խաղից դուրս իրավիճակների քանակով եվրոպական թոփ 5 լիգաներում։
Ֆրանսիացին 2017/18 մրցաշրջանից հետո դարձել է Եվրոպայի թոփ-5 առաջնությունների առաջին խաղացողը, որը մեկ խաղում ավելի քան 7 անգամ հայտնվել է խաղից դուրս իրավիճակում։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն «սերուցքայինների» կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
