fbpx
Սպորտ

Մբապեն պատրաստ է մասնակցել է Ատալանտայի հետ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտնել է, որ մադրիդցիների հարձակվող Կիլիան Մբապեն պատրաստ է մասնակցել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ իտալական «Ատալանտայի» հետ խաղին։ Հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 14-ին, Վարշավայի (Լեհաստան) Ազգային մարզադաշտում։

«Մենք շատ ժամանակ չենք ունեցել պատրաստվելու, բայց մենք հիանալի մարզավիճակում ենք, Կիլիան Մբապեն նույնպես։ Նա լավ մարզավիճակով ժամանեց Մադրիդ և անմիջապես հարմարվեց։ Կիլիանը պատրաստ է խաղալ վաղը, ինչպես բոլորը։ Նրա ժամանելու պահից նա իսկապես հիանալի որակներ է դրսևորել»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հունիսի 3-ին Մբապեն պաշտոնապես դարձել է Մադրիդի «Ռեալի» խաղացող։ Դրանից հետո լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ ֆրանսիացի հարձակվողի աշխատավարձը կկազմի տարեկան 30 միլիոն եվրո՝ գումարած խփած գոլերի համար բոնուսներ։ Մբապեի պայմանագիրը ներառում է նաև 1 միլիարդ եվրո փոխհատուցում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ