Մանկությանս տարիներին կուռքս եղել է Զինեդին Զիդանը։ Այս մասին ասել է Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ի և աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 21-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն՝ խոսելով այն մասին, թե ով է իրեն ոգեշնչել զբաղվել ֆուտբոլով։
«Եթե դու երեխա ես և ֆրանսիացի, ապա քո կուռքը Զիդանն է։
Նրանից հետո եղել է Կրիշտիանու Ռոնալդուն, որին դիմակայելու հնարավորություն ունեցել եմ։ Բրազիլացիներն իրենց խաղաոճի շնորհիվ ևս ոգեշնչել են ինձ»,-նշել է նա։
Մբապեն անկեղծացել է, որ ցանկանում է իր հետքը թողնել ֆուտբոլի պատմության մեջ։
«Ցանկանում եմ հաղթել Չեմպիոնների լիգայում, Եվրո-2020-ում և Տոկիոյի Օլիմպիական խաղերում»,-ասել է ֆուտբոլիստը։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
Ավելի վաղ Զիդանը պատմել էր, որ Կիլիան Մբապեն միշտ երազել է խաղալ «Ռեալ»-ում։