Երեկ՝ նոյեմբերի 26-ին, Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակներում կայացան մի շարք հանդիպումներ։
«Տոտենհեմը», չնայած՝ առաջին խաղակեսից հետո պարտվում էր «Օլիմպիակոսին» 2-0 հաշվով, բայց ի վերջո կարողացավ 4 Գնդակ ուղարկել մրցակցի դարպասը ու հաղթանակ կորզել։ Նույն խմբում «Բավարիան» խոշոր՝ 6-0 հաշվով ջախջախեց «Ցրվենա Զվեզդային», իսկ Լևանդովսկուն հաջողվեց 15 րոպեում պոկեր ձևակերպել։
«Մանչեսթեր Սիթին» չկարողացավ հաղթել Դոնեցկի «Շախտյորին»։ Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։ Նույն խմբում Թուրինի «Յուվենտուսը» Դիբալայի գոլի շնորհիվ նվազագույն առավելությամբ հաղթեց «Ատլետիկո» Մադրիդին։
Բավականին դիտարժան ստացվեց Մադրիդի «Ռեալի» ու ՊՍԺ-ի դիմակայությունը։ 79-րդ րոպեի դրությամբ իսպանական ակումբը հաղթում էր 2-0 հաշվով՝ Բենզեմայի դուբլի շնորհիվ։ Բայց փարիզցիներին հաջողվեց փրկել խաղը։ 81-րդ րոպեին Մբապեն, իսկ 83-ին Սարաբիան մեկական գոլ հեղինակեցին ու փրկեցին ՊՍԺ-ին պարտությունից։
Այս տուրից հետո արդեն փլեյ-օֆֆ են դուրս եկել ՊՍԺ-ն, «Ռեալը», «Բավարիան», «Տոտենհեմը», «Մանչեսթեր Սիթին», «Յուվենտուսը»,«Լիվերպուլը», «Բարսելոնան», «Լայպցիգը»: