UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը բերման է ենթարկվել Դուբլինի մայրուղիներից մեկին վտանգավոր ձևով վարելու համար: Իր Bentley Continental GT մեքենան արժե 140 000 ֆունտ ստերլինգ։ Այս մասին գրել է Daily Mail-ը:
Նշվում է, որ ժամանակավորապես առգրավվել է նրա ավտոմեքենան։
Մարզիկն արդեն ազատ է արձակվել գրավի դիմաց և սպասում է հաջորդ ամիս կայանալիք դատավարությանը։