fbpx
Սպորտ

Մաքգրեգորն արժանի չէ ռևանշի․ Խաբիբ

UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը կարծում է, որ Կոնոր Մաքգրեգորի հետ ռևանշի անհրաժեշտություն չկա.

«Ռևա՞նշ, ո՛չ, Մաքգրեգորն արժանի չէ ռևանշի: Նա նախկինում շատ է խոսել, սակայն ոչինչ չի արել օկտագոնում: Իմ ապագայի վերաբվերյալ դեռևս հստակություն չկա: Սպասում ենք Նևադայի Աթլետիկայի հանձնաժողովի որոշմանը»,- Խաբիբի խոսքերը մեջբերում է TMZ-ը:

2018 թվականի հոկտեմբերին Խաբիբը, հաղթելով իռլանդացուն, դարձել էր UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն:

UFC-ի նախագահ Դենա Ուայտը հայտարարել էր, որ մարզիկների միջև ռևանշը կկայանա 2019 թվականին:

Տեղեկացնում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ