UFC նախկին չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորը մտադիր է ֆուտբոլային ակումբ գնել։ Այս մասին նա ժամանակին հայտնել էր Twitter-ում։
Այժմ արդեն հայտնի է դարձել, որ ՄաքԳրեգորը բանակցում է շոտլանդական «Սելթիկը» գնելու համար։
Նշենք, որ այդ ակումբը պատկանում է միլիարդատեր Դերմոտ Դեսմոնդին։
Ավելի վաղ ՄաքԳրեգորը խոսել էր նաև «Մանչեսթեր Յունայթեդը» գնելու մտադրության մասին։ Նա կարծիք էր հայտնել, որ կարող է մեծ բաներ անել ակումբի համար։