Սմարթֆոնների օգտագործումը պետք է բացառել դպրոցներում դասերի ժամանակ՝ կախվածության վտանգի պատճառով, ասել է երկրի կրթության նախարար Նիկ Գիբը, հաղորդում է Press Association-ը:
Նիկ Գիբը նշել է, որ մտահոգություններ ունի երեխաների կողմից բջջային հեռախոսների չափազանց մեծ օգտագործման առիթով, եւ ասել է, որ կառավարությունը դասեր կանցկացնի աշակերտների համար, թե ինչպես կրճատել ժամանակը, որ նրանք ծախսում են բջջային հեռախոսների վրա:
Իր հերթին The Daily Mail- ը հաղորդում է, որ ծնողների համար դասախոսություններ կանցկացվեն՝ ժամանակի կրճատման միջոցների վերաբերյալ, որն իրենց երեխաներն անցկացնում են՝ աչքը չկտրելով բջջային հեռախոսից:
Պարբերականի համաձայն, երեխաներին խորհուրդ է տրվում հանգստանալ առնվազն ամեն երկու ժամը մեկ՝ «բջջայինում» անցկացնելիս, ինչպես նաեւ քնից առաջ խուսափել սոցիալական ցանցերից։
Հաղորդում է news.am-ը։