fbpx
Սպորտ

Կուրտուա. Ընկերներս մինչև հիմա չեն հավատում, որ ես Ռեալի դարպասապահն եմ

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան, որն անցած ամառ է Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվել մադրիդյան ակումբ, պատմել է, թե ինչպես է իրեն զգում «Արքայական ակումբում».

«Երբեմն մարզումների ժամանակ նայում եմ Ռամոսին, Բենզեմային, Մոդրիչին, Բեյլին, Իսկոյին: Այդ պահին գլխումս մի միտք է պտտվում. «Գրողը տանի, նայիր ինձ, ես այստեղ եմ»:

Իհարկե, եթե ավելի լուրջ, ապա ես արդեն վարժվել եմ: Հիմնականում զարմանք են ապրում ընկերներս, ովքեր գալիս են մեր խաղերին, նրանք մինչև հիմա չեն կարողանում հավատալ, որ նայում են ինձ ու տեսնում են Մադրիդի «Ռեալի» դարպասապահի»,- Կուրտուայի խոսքերն է փոխանցում HLN-ը:
Կուրտուան 2018 թվականի ամռանն է դարձել «Ռեալի» ֆուտբոլիստ: Ավելի վաղ բելգիացի դարպասապահը հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Գենկը», «Չելսին» և Մադրիդի «Աթլետիկոն»:

Ընթացիկ մրցաշրջանում Կուրտուան Իսպանիայի առաջնության 18 հանդիպման է մասնակցել: 7 խաղում բելգիացին անառիկ է պահել իր դարպասը:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ