Մեծ Բրիտանիայի բնակիչների մոտավորապես 56 տոկոսը այժմ դեմ կքվեարկեր Եվրամիության կազմից երկրի դուրս գալուն

Մեծ Բրիտանիայի բնակիչների մոտավորապես 56 տոկոսը այժմ դեմ կքվեարկեր Եվրամիության կազմից երկրի դուրս գալուն: Այդ մասին հունվարի 16-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով YouGov սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հարցման տվյալները:  

Գործակալությունը նշում Է, որ հետազոտությունը հաշվի չի առնում նրանց, ովքեր կհրաժարվեին քվեարկությունից և ովքեր չեն կողմորոշվել պատասխանի հարցում: Եթե հաշվի առնվեն այս խմբերը, ապա գերակշռությունը, միևնույն Է, կմնա Brexit-ի հակառակորդների կողմում. 48 տոկոսը դեմ Է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն այն դեպքում, երբ Միացյալ Թագավորության անջատվելու օգտին արտահայտվել Է հարցվածների միայն 38 տոկոսը:   

Ընդսմին լեյբորիստների կողմնակիցների 78 տոկոսը պաշտպանում Է երկրորդ հանրաքվեի անցկացումը: 

Հարցմանը, որն անցկացվել Է չափահասների շրջանում, մասնակցել Է 1070 մարդ: 

Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու հարցի շուրջ հանրաքվեն կայացել Է 2016 թվականի հունիսի 23-ին: Դրանում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ են տարել եվրաինտեգրացման հակառակորդները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ամենաթարմ