Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը կորոնավիրուսի համավարակի պատճառով իր տարեդարձը նշել է Վինձորի ամրոցում:

Հայտնենք, որ ոչ մեծ արարողությունը կազմակերպվել է 2 շաբաթում՝ հաշվի առնելով զորահանդեսին մասնակցող զինվորների համար սոցիալական հեռավորության պահպանման միջոցառումները, իսկ Լոնդոնի կենտրոնում ավանդական տոնակատարությունները, որոնց 1955 թվականից սկսած ամեն տարի մասնակցել են հազարավոր մարդիկ, COVID-19-ի պատճառով չեղարկվել են:

Նշվում է, որ զորահանդեսին մասնակցող զինվորները ստիպված են եղել սովորել` նոր արարողակարգին համապատասխան վարժություններ, որպեսզի կարողանան պահպանել սոցիալական հեռավարություն:
Միջոցառումների ղեկավար, փոխգնդապետ Գի Սթոունը նշել է, որ սա առիթ է, որպեսզի երախտագիտություն հայտնեն թագուհուն` այս բարդ ժամանակահատվածում իր առաջնորդության համար:
Այս մասին հայտնում է Sky News-ը:



