եղիսաբեթ երկրորդ
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Եղիսաբեթ Երկրորդին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունները 30 տարեկան են․ Փաշինյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին…
Եղիսաբեթ Երկրորդը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Բուքինգհեմյան պալատը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը և նրա ամուսինը` Էդինբուրգի դուքս Ֆիլիպը, պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: «Թագուհին և Էդինբուրգի դուքսն այսօր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով»,- ասվում է զեկույցում: Սակայն չի նշվել, թե որ ընկերության պատվաստանյութն է ստացել թագուհին: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահին շնորհավորական ուղերձ է հղել Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Շատ ուրախ եմ ազգային տոնի առթիվ Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքները՝ երջանկություն և բարեկեցություն մաղթելով Հայաստանի ժողովրդին առաջիկա տարում»:
Մեծ Բրիտանիայի թագուհու տարեդարձը համավարակի պայմաններում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը կորոնավիրուսի համավարակի պատճառով իր տարեդարձը նշել է Վինձորի ամրոցում: Հայտնենք, որ ոչ մեծ արարողությունը կազմակերպվել է 2 շաբաթում՝ հաշվի առնելով զորահանդեսին մասնակցող զինվորների համար սոցիալական հեռավորության պահպանման միջոցառումները, իսկ Լոնդոնի կենտրոնում ավանդական տոնակատարությունները, որոնց 1955 թվականից սկսած ամեն տարի մասնակցել են հազարավոր մարդիկ, COVID-19-ի պատճառով չեղարկվել են: Նշվում է, որ…
Բրիտանիայի թագուհին չի կարողացել զսպել արցունքները շքերթի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լոնդոնում կայացել է Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին նվիրված շքերթը, որին ինչպես ամեն տարի ներկա է եղել նաև Եղիսաբեթ II թագուհին՝ արքայազն Չարլզի կնոջ՝ Կամիլա Փարքեր-Բոուլզի և արքայազն Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի ուղեկցությամբ: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։ Շքերթի ժամանակ թագուհին չի կարողացել զսպել արցունքները և արտասվել է, սակայն Քեյթ Միդլթոնը նրա հետ անմիջապես…
Բրիտանիայի թագուհու ելույթի գլխավոր թեման կլինի Brexit-ը
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը երկուշաբթի կբացի բրիտանական խորհրդարանի նոր նստաշրջանը։ Նա կարտասանի «գահի ճառ»-ը, որը, ըստ ավանդույթի, պատրաստվում է գործող կառավարության կողմից և ներառում գալիք տարվա հիմնական առաջնահերթությունները։ Այս անգամ խոսքը նոր կառավարության գործողության ծրագրի մասին է։ Ինչպես հաղորդում է Press Association գործակալությունը, կներկայացվի 22 օրինագիծ, այդ թվում՝ առողջապահության, հանրային անվտանգության և իրավակարգի ապահովման,…
Բորիս Ջոնսոնը Բրիտանիայի թագուհուն կոշտ Brexit է խոստացել
Եղիսաբեթ II թագուհին Բուքինգեմյան պալատում երեկ ընդունել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ, Պահպանողական կուսակցության առաջնորդ Բորիս Ջոնսոնին։ Այս մասին հաղորդում է BBC-ը; «Պարոն Ջոնսոնն ընդունել է Նորին Մեծության առաջարկն ու համբուրել նրա ձեռքը վարչապետի պաշտոնում նշանակվելուց և գանձապետարանի առաջին լորդ դառնալուց հետո»,- ասվում է Բուքինգեմյան պալատի պաշտոնական հայտարարության մեջ: Brexit-ի հարցը, որը Ջոնսոնը մտադիր է…
Եղիսաբեթ II-ի՝ Մալթայի առանձնատունը կարելի է ձեռք բերել վեց միլիոն դոլարով
Վեց միլիոն դոլարով կարելի է ձեռք բերել Եղիսաբեթ II թագուհու՝ Մալթայում գտնվող առանձնատունը։ Տունն ունի ավելի քան 1000 ք/մ տարածք, լողավազան, ախոռ, հյուրերի և սապսավորների համար տեղեր։ Հաստատությունն առնվազն 100 տարեկան է, ուստի այն հարկավոր է վերանորոգել։ Եղիսաբեթ II-ը և արքայազն Ֆիլիպն այստեղ են ապրել մինչ նրա թագադրումը։ Մալթայում կյանքի մասին Մեծ Բրիտանիայի թագուհին նոստալգիայով…
Եղիսաբեթ II-ը թագավորական պալատում ընդունել է Թրամփին
ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ ԱՄՆ նախագահի անվտանգությունը ապահովելու ծախսը կկազմի 50 մլն դոլար: Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը երկուշաբթի՝ հունիսի 3-ին, Բուքինգեմյան պալատում ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա տիկնոջը՝ Մելանյա Թրամփին: Իրադարձությունն ուղիղ եթերում հեռարձակել է Sky News հեռուստաընկերությունը։ Հաղորդվում է, որ ԱՄՆ Սպիտակ տան ղեկավարին թագավորական պալատի մոտ դիմավորել է արքայազն Չարլզը,…
Պետական այցով Լոնդոնում է Թրամփը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսում է Մեծ Բրիտանիա իր պետական այցը: BBC-ն հայտնում է, որ Լոնդոնի ժամանակով առավոտյան 9-ին (Երևանի ժամանակով 12-ին) Air Force One օդանավը վայրէջք կկատարի Սթանսթեդ օդանավակայանում: ԱՄՆ նախագահ Թրամփը Բրիտանիա է գնում եռօրյա պետական այցով, ընդ որում՝ նրա հետ կլինի գրեթե ամբողջ ընտանիքը: Սպասվում է որ այսօր Բուքինգեմյան պալատում Թրամփին կընդունի…
Թրամփը մտադիր է հունիսին պետական այց կատարել Մեծ Բրիտանիա
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հունիսին պետական այց կատարել Մեծ Բրիտանիա: Այս մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ այցի ընթացքում Թրամփը կայցելի Բուքինգհեմյան պալատ: Ինչպես Twitter-ում գրել է BBC-ի թղթակից Ջոն Սոփելը, իր տեղեկության համաձայն, ԱՄՆ-ի նախագահի նախապատրաստվող այցի մասին պաշտոնապես կարող է հայտարարվել առաջիկա 48 ժամվա ընթացքում: Ապրիլի սկզբին The Sunday…











