ՀՀ ըմբշամարտի հունահռոմեական ու ազատ ոճի հավաքականները աշխարհի գավաթի խաղարկությունում մեդալների հաշվարկում զբաղեցրել են 7-րդ տեղը՝ շրջանցելով Ադրբեջանին և Թուրքիային:
Հիշեցնենք՝ հայ ըմբիշները ընդհանուր առմամբ նվաճել են 5 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե, 2 բրոնզե: Ոսկե մեդալակիր է դարձել Վազգեն Թևանյանը, արծաթ են նվաճել Արսեն Հարությունյանն ու Մալխաս Ամոյանը, իսկ բրոնզ են վաստակել Սլավիկ Գալստյանն ու Արման Անդրեասյանը:
Թուրքիայի և Ադրբեջանի հավաքականները մեդալների հաշվարկում զբաղեցրել են համապատասխանաբար 12-րդ և 13-րդ տեղերը: Առաջին տեղը գրավել է Ռուսաստանի հավաքականը: