«Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախագծի իրացմամբ Չինաստանը բացառապես քաղաքական նպատակներ է հետապնդում՝ փորձելով ազդել այլ երկրների վրա։ Այս կարծիքին է հանգել ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն:
Փոմփեոն նշել է, որ «մոտ ապագայում Չինաստանը ստիպված է ընտրություն կատարել», որը «որոշակիորեն կարվի ըստ նրան, թե ինչ պատասխան կտա աշխարհը Պեկինին»։ Նա ընդգծել է, որ Պեկինը մտահոգվելու ոչինչ չունի, եթե շարժվի իր ժողովրդի բարեկեցության և անվտանգության ապահովման ուղով։
Իսկ եթե Չինաստանն այլ ուղի ընտրի, «որի պարագայում փորձում են աչքի ընկնել և իրականում ոչ տնտեսական գործարքներ առաջարկել, այնպիսին, ինչպիսին «Մեկ գոտի-մեկ ճանապարհն է», ապա երկիրը պետք է բախվի աշխարհի արձագանքին», – հավելել է պետքարտուղարը։

