Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 21-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 422805 դեպք, որոնցից 410517-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1984 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 3287 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 6 նոր դեպք, ապաքինվել են ևս 14-ը։ Մեկ օրում հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Մինչ այս կատարվել է 3026628 թեստավորում։
