Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 18-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 413295 դեպք, որոնցից 386193 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 17239 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 5659 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 1417 նոր դեպք, ապաքինվել են 2825-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել է 25 մարդու կյանք։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8278 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1567 է: Մինչ այս կատարվել է 2851836 թեստավորում։