Հայաստանի Հանրապետությունում մարտի 24-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 422401 դեպք, որոնցից 409635-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2490 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 2231 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 19 նոր դեպք, ապաքինվել են 47-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել 1 մարդու կյանք։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8604 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1567 է: Մինչ այս կատարվել է 2959560 թեստավորում։