Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 28-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 422858 դեպք, որոնցից 410814-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1739 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 2546 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 3 նոր դեպք, ապաքինվել են ևս 216-ը։ Մեկ օրում հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Մինչ այս կատարվել է 3045254 թեստավորում։