fbpx
Առողջապահություն

Հայաստանում մեկ օրում գրանցվել է քովիդի 14 նոր դեպք

Հայաստանի Հանրապետությունում մարտի 30-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 422498 դեպք, որոնցից 409879-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2332 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 1998 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 14 նոր դեպք, ապաքինվել են 26-ը։ Մեկ օրում հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8611 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1567 է: Մինչ այս կատարվել է 2973199 թեստավորում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ