Այսօր՝ մարտի 30-ին, ժամը 04:17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քաջարան քաղաքի «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի տարածքում գտնվող «Լեռեքս» ՍՊԸ-ին պատկանող վագոն-տնակում:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ այրվում է երկու վագոն-տնակ:
Նշվում է նաև, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 06:14-ին, մարվել՝ 06:41-ին: Այրվել է երկու վագոն-տնակ՝ մոտ 72 քմ։

