Ռուսաստանի Կիրիշի քաղաքում մեկնարկել է «Աշխարհի պատանի աստղեր» շախմատի ավանդական միջազգային մրցաշարը:
Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ Հայաստանը ներկայացնում են Ռոբերտ Փիլիպոսյանը և Ռոբերտ Մուրադյանը:
Առաջին և երկրորդ տուրերի պարտիաների արդյունքում երեք շախմատիս գլխավորում են աղյուսակը՝ 2-ական միավորով:
Ռոբերտ Մուրադյանը վաստակել է 1.5, իսկ Ռոբերտ Փիլիպոսյանը՝ 1 միավոր: Եվա Ստեփանյանը դեռևս միավոր չի վաստակել:
