Մեկնարկել է տարկետման համար դիմած քաղաքացիների հարցազրույցի առաջին փուլը

Հրապարակող՝

Մեկնարկել է տարկետման համար դիմած քաղաքացիների հարցազրույցի առաջին փուլը

Ամենադիտվածներ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր մեկնարկել է Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումները և ձեռքբերումները գնահատելու համար դիմած քաղաքացիների հետ հարցազրույցի 1-ին փուլը: Հարցազրույցին մասնակցում է նախապես հայտագրված շուրջ 300 դիմորդից ձևավորված առաջին խումբը` 50 դիմորդ: Հաջորդ խմբի հարցազրույցը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 11.00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում:

Ամենաթարմ