Մեկնարկել են Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի բանակցությունները

Ամենադիտվածներ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին Թեհրանի Սաադաբադ պատմամշակութային համալիրում դիմավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Մեկնարկել են ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի բանակցությունները:

Թեհրանում ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը կքննարկեն տարածաշրջանին և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, կմասնակցեն երկկողմ համաձայնության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման արարողությանը և հանդես կգան համատեղ ասուլիսով:

Ամենաթարմ