Ռաֆայել Բենիտեսը խոսել է իր աշխատանքի հետ կապված իրավիճակի մասին. առայժմ մարզիչը չի շտապում վերադառնալ ակտիվ աշխատանքի, բայց բաց է նոր առաջարկների համար։
Բենիտեսը նշել է, որ պատրաստ է վերադառնալ աշխատանքի, եթե նրան կանչեն թոփ-ակումբ։
«Վերջին ամիսներին մի քանի առաջարկ եմ ստացել։ Ոմանք հետաքրքիր էին, բայց հիմա լավագույն ժամանակը չէ դրանք ընդունելու համար: Ցանկանում եմ աշխատել էլիտայում, որտեղ որակյալ ֆուտբոլ կա։
Հնարավոր է, որ ես սահմանափակում եմ իմ տարբերակները, բայց ես կցանկանայի նոր մարտահրավեր ընդունել»,- մեջբերում է Բենիտեսին Corrieredellosport-ը: