ՀՀ Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել -ում: Խոսնակը հայտնում է, որ մեկնարկել է հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքները:
«Այսօր մեկնարկել են հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքներ, որոնց նպատակն է ուսումնասիրել հետախուզահարվածային ԱԹՍ-ի հակազդման մեթոդները։
Վարժանքների ընթացքում կմշակվեն ԱԹՍ-ի դեմ պայքարի նոր ձևեր՝ հակազդման համակարգի կատարելագործման նպատակով։
Պարապմունքներին և մշակումներին մասնակցում են հայկական և ռուսական զենիթահրթիռային համալիրների, հայկական և ռուսական կործանիչ ավիացիայի, ՀՀ ԶՈւ զենիթահրետանային միջոցների բոլոր ստորաբաժանումների հիմնական հրամանատարները»,-ասվում է ՊՆ մամուլի խոնակի գրառման մեջ։
https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3075168469185959