Վաղը՝ նոյեմբերի 26-ին, մեկնարկում է Մագնուս Կարլսեն – Յան Նեպոնյաշչի՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղը։
Այն անցկացվելու է Արաբական Միացյալ Էմիրություններում։
Կարլսենն արդեն 5-րդ անգամ է փորձելու պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը նրան է պատկանում 2013 թվականից։
Մրցախաղը բաղկացած է 14 դասական պարտիայից ու կեզրափակվի դեկտեմբերի 15-ին։ Հաղթողը կստանա 2 միլիոն եվրո։