fbpx
Խորհրդարան

Պետք է մեկտեղենք ջանքերը ու թույլ չտանք ներքին լարվածություն․ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում խոսեց սահմանային իրավիճակից ու ընդդիմադիրների պահվածքից։

Նա նշեց, որ այժմ սահմանին հարաբերականորեն կայուն է, բայց մենք չպետք է կորցնենք մեր զգոնությունը։ Քոչարյանն ընդգծեց, որ մենք պետք է մեկտեղենք ջանքերը, որպեսզի հակառակորդը չկարողանա լարվածություն առաջացնել նաև երկրի ներսում, ինչը կբերի լրացուցիչ կորուստների Զինված ուժերում։

Խոսելով ընդդիմադիրների պահվածքից, պատգամավորն ասաց, որ ընդդիմադիրները նոյեմբերի 16-ին ԱԺ նիստերի դահլիճ չվերադարձան նույնիսկ այն բանից հետո, երբ քննարկվում էր սահմանում իրավիճակն ու արտաքին և ներքին քայլերը։ Քոչարյանը նշեց, որ պետք է ազնիվ լինել ու երբ ասվում է՝ պետք է լինենք բանակի կողքին, ուրեմն՝ պետք է լինենք այդ նույն բանակի կողքին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ