ԱԺ «Իմ քայլը» խմբակցությքան պատգամավոր Արման Եղոյանը իր Facebook-ի էջում մեջբերել է Կանադայի տնտեսական զարգացման նախարար Մելանի Ժոլիի թվիթերյան գրառումը.
«Ես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի իրադարձություններով։ Հայ համայնքի անդամները երկար ժամանակ բարձրաձայնում էին քաղաքացիական անձանց պաշտպանության և տարածաշրջանի խաղաղության ապահովման կարևորության մասին իրենց մտահոգությունները։ Ես կանգնած եմ նրանց կողքին։ Բոլորը պետք է պահպանեն հրադադարը և հարգեն ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը»,- գրել է Կանադայի տնտեսական զարգացման նախարար Մելանի Ժոլին։