Մելիքբեկյանը ոչ թե չի ցանկանում աշխատել, այլ չի կարողանում. Չելոյանց

Ամենադիտվածներ

ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը չի կարողանում աշխատել: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցը լրագրողների հետ հանդիպման ժամանակ.

«Մելիքբեկյանը ոչ թե չի ցանկանում աշխատել, այլ չի կարողանում: Նա ցանկանում է: Փառք Աստծո կան մարդիկ, ովքեր և՛ ցանկանում են և կարողանում են»,- ասել է երևանյան ակումբի սեփականատերը:

«Ուրարտուի» սեփականատերը դժգոհություններ ունի նախ խաղացանկի հետ կապված.

«Եթե ֆուտբոլային մարդ ես քեզ համարում, պետք է հասկանաս, որ ակումբի սեփականատերերը ցանկանում են երկու թիմերի խաղն էլ դիտել՝ թե՛ Բարձրագույն, թե՛ Առաջին խմբում հանդես եկող: Հարցեր կան նաև լուսավորության հետ կապված»,- ասում է Չելոյանցը:

Ամենաթարմ