fbpx
Իրավական

Կարծում եմ, որ ՍԴ դատավորները այս հարցի շուրջ կկայացնեն անաչառ որոշում. Լիլիթ Մակունց

Այսօր լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ խմբակցության նախագիծը, որով քննարկվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացը սկսելու հարցը, քննարկվելու է այս քառօրյայում:

«Ինչ վերաբերում է մյուս խմբակցությունների դիրքորոշումներին, եթե հիշում եք, որոշ ժամանակ առաջ նշել էի, որ եթե խմբակցությունները նպատակահարմար գտնեն արտահայտել իրենց դիրքորոշումները, ապա դա լավ կլինի հանրության ու մեզ համար՝ որպես քաղաքական ուժ: «Լուսավոր Հայաստան»-ն արդեն հայտարարել է այդ մասին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում, իմ տեղեկություններով, այս պահին դեռևս չկա վերջնական ձևավորված դիրքորոշում»,- հավելեց պատգամավորը:

Նա նշեց, որ օրենսդիր մարմինը պետք է անի առավելագույնը, որպեսզի Սահմանադրական դատարանի դերը և հեղինակությունը բարձրացնի: Հենց դրա համար էլ, ըստ ԱԺ պատագամովրի, սկսել են Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացը:

Այն հարցին, թե արդյոք ՍԴ-ն այս կազմով կկարողանա՞ անաչառ քննել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցըի վերաբերյալ, Մակունցը պատասխանեց.

«Պետք է նախևառաջ առաջնորդվել այն ելակետով, որ Սահմանադրական դատարանի դատավորները կկայացնեն իրավական փաստարկների հիման վրա որոշում: Չեմ ուզում նախապես որևէ դիրքորում ներկայացնել: Կարծում եմ, ավելի ճիշտ՝ հուսանք, որ կկայացնեն անաչառ որոշում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ