Ջադա Փինկեթ Սմիթը կնկարագրի իր կյանքի փորձը նոր ու անկեղծ մեմուարերում։ Այս մասին հայտնում է The Hollywood reporter-ը։
Հուշագրությունը, որը կթողարկվի հաջորդ աշնանը, հայտնի դերասանի կնոջ խոսքերով, կպատմի «դժվար, բայց հուզիչ ճանապարհորդության ընթացքում քաղված դասերի՝ ինքնասպանության հասնող դեպրեսիայից մինչև անձնական աճի և իսկական կանացի ուժի հաղթանակի մասին»:
Հայտարարության համաձայն՝ Փինկեթ-Սմիթը մանրամասն կներկայացնի իր «ոչ ավանդական դաստիարակությունը Բալթիմորում», հանգուցյալ ռեփեր Թուփակ Շակուրի հետ իր բարեկամությունը (նրանք միասին սովորել են Բալթիմորի արվեստի դպրոցում), դերասան Ուիլ Սմիթի հետ իր «դժվար ամուսնությունը» և մայրության փորձը։ Փինկետ Սմիթը և Ուիլ Սմիթը, որոնք ամուսնացել են 1997 թվականին, ունեն երկու երեխա՝ 24-ամյա Ջեյդենը և 21-ամյա Ուիլոուն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատակերգու Քրիս Ռոքը, ում «Օսկար»-ի մրցանակաբաշխության ժամանակ ապտակել է դերասան Ուիլ Սմիթը, ասել է, որ իրեն առաջարկել են վարել արարողությունը հաջորդ տարի, սակայն նա մերժել ։
Ուիլ Սմիթը մարտի 27-ին բեմ էր բարձրացել «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ եւ ապտակել հաղորդավար Քրիս Ռոքին՝ կնոջ «շատ կարճ մազերի» մասին կատակելու պատճառով։ Ջադա Փինքեթ-Սմիթը տառապում է աուտոիմուն հիվանդությամբ, և նրա մազերը թափվում են։
