Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը փետրվարի 27-ին չի անցկացնի պրոֆեսիոնալ ռինգում իր երկրորդ մենամարտը, քանի որ այն հետաձգվել է։
Այս մասին մարզիկը ահյտնել է սոցցանցում։
Նա նշել է, որ կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով ճանապարհները դեպի Ղազախստան փակ են, որտեղ էլ պետք է կայանար մենամարտը։
Բաչկովը նշել է, որ հանդիպման օրվա ու վայրի մասին կտեղեկացնի ավելի ուշ։