Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր չի կնքի պաշտպան Ֆերլան Մենդիի հետ։ Այս մասին հայտնում է relevo.com-ը։
Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Մադրիդցիները գոհ են ֆրանսիացու խաղից, սակայն կողմերի միջև համագործակցության երկարացում չի սպասվում։
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է վաճառել Մենդիին հաջորդ ամառ: