fbpx
Հասարակություն

Մենք արեցինք քայլ, որ պատկան մարմինների ուշադությունը գրավեինք․ Դավիթ Պետրոսյան

«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Երբ մոտ 1 տարի առաջ ինձ ու ընկերներիս զազրելի ձևով սկսեցին պերիոդիկ վիրավորել համացանցում՝ տալով անտանելի հայհոյանքներ, ես չգիտեի ինչ անել:

Դիմե՞ի դատարան ու գումար պահանջե՞ի: Այն դեպքում, երբ ասված խոսքերի համար չկա օրենք, չկա համարժեք փոխհատուցում: Այդ գումարով արդարություն կվերագանգնե՞ի, թե կլեգիտիմացնեի ամենավատ հայհոյանքը: Էլ չեմ ասում, որ դատարանի հանդեպ անվստահությունս սուբյեկտիվ չէ, ու ամենաբարձր մակարդակով այդ ասվել է:

Դիմե՞ի ոստիկանություն, այն ոստիկանություն, որ մի քանի ամիս առաջ կարճել էր իմ ու Գարիկի վրա բացահայտած հարձակված 25 հոգու գործը: Ոստիկանության հանդեպ վստահության մասին երևի բան չասեմ:

Ու իմ նպատակը պատժելը չէր, ես հասկանում էի, որ չար բանի հետ գործ ունեմ, ես գիտեմ ծնողի հայհոյանքի դեպքում ինչեր են լինում, ու մենք արեցինք քայլ, որ պատկան մարմինների ուշադությունը գրավեինք՝ հույս ունենալով կանխել նման վարքագիծը:

Ոչինչ չարվեց:

Այսօր հետևանքը տեսանք:

Իմ պայքարը շարունակվում է, թեկուզ մենակ:

Այս մեկ տարին պարապ չեմ եղել, կհանդիպենք վաղը դատարանում»:

https://www.facebook.com/davidpetrosyan.david/posts/3926558024024787

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ