fbpx
Հասարակություն

Այսօր միջուկային պատերազմի սպառնալիքի դեմ համախմբման օրն է

Միջուկային պատերազմի դեմ սպառնալիքի համախմբման օրը նշվում է ողջ աշխարհում Դելիի հռչակագրի ընդունման օրը: Դրա հիմնական նպատակը միջուկային սպառազինությունների մրցավազքի դադարեցման, աշխարհի երկրների միջուկային զինանոցների կրճատման և աստիճանական ոչնչացման և միջուկային պատերազմի սպառնալիքի վերացման կոչն է։ Այս մասին գրում է Calend-ը։

Դելիի հռչակագիրն ընդունվել է 1985 թվականի հունվարի 29-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում, մի շարք երկրների՝ Հնդկաստանի, Հունաստանի, Մեքսիկայի, Արգենտինայի, Տանզանիայի և Շվեդիայի պետությունների և կառավարությունների ղեկավարների խորհրդակցությունում։ Հենց նրանք էլ դարձան առաջին երկրները, որ ստորագրեցին փաստաթուղթը։ Միջուկային զենքից և բռնի աշխարհից ազատ սկզբունքների մասին այս հռչակագրի ընդունման պահից էլ իր պատմությունն սկսեց այսօրվա տոնը։

Միջուկային պայթյունների հետևանքները ինչպես առանձին երկրի, այնպես էլ ողջ երկրագնդի համար աղետալի կլինեն։ Ճառագայթման բարձր չափաբաժինները կհանգեցնեն քաղցկեղային հիվանդությունների աճի, նորածինների պաթոլոգիաների, գենետիկ մուտացիաների։ Իսկ լայնածավալ միջուկային պատերազմի հետևանքով տեղի կունենա կլիմայական աղետ, և դժվար է պատկերացնել, թե որևէ տեղ Երկրի վրա գոնե ինչ-որ մարդկային հանրույթ կփրկվի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ