Սպորտ

Մենք այստեղ ենք հաղթելու համար. Լուկակու

«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն մեկնաբանել է Եվրոպա Լիգայի կիսաեզրափակչում «Շախտյորի» նկատմամբ տարած հաղթանակը:

Ֆուտբոլիստը հայտնել է, որ իրենց թիմը լավ է ընթանում:

«Բոլորը փորձում են ամեն ինչ տալ: Մենք իսկապես շատ աշխատեցինք: Դժվար էր, բայց կարծում եմ, որ այժմ մենք կարող ենք տեսնել ծանր աշխատանքի արդյունքը: Թե ֆիզիկապես, թե մարտավարական առումով, բոլորն այժմ 100 տոկոսով են ներդնում իրենց ուժերը, և մենք այդքանով կանգ չենք առնում»,-ասել է Լուկակուն:

Նա հավելել է, որ երկրորդ խաղում, որ լինելու է «Սևիլյայի հետ իրենք այստեղ հաղթելու են, սակայն թիմը որին դիմակայելու են ֆավորիտ է:

Այս մասին տեղեկանում ենք Football-italia-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ