fbpx
Սպորտ

Մենք ցանկանում էինք և կարող էինք հաղթել․ Լեմպարդ

Մենք չունենք «մարդասպանի բնազդը»։ Այս մասին ասել է «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը՝ մեկնաբանելով իր թիմի խաղը անգլիական Պրեմիեր-լիգայի 24-րդ տուրի՝ «Արսենալ»-ի դեմ:

«Մենք ցանկանում էինք և կարող էինք հաղթել: «Արսենալը» մեր գոլից հետո մնաց 10 հոգով, մենք պետք է ավելացնեինք ու ևս մեկ գոլ խփեինք, բայց դադարեցինք պաշտպանվել ու մրցակցին երկու գնդակ նվիրեցինք»,-նշել է նա։

Լեմպարդի խոսքով՝ տղաներն իրենց աշխատանքը չկատարեցին ու միավորներ կորցին:

«Պահերը շատ էին, բայց մենք չունենք «մարդասպանի բնազդը», գուցե այն պատճառով, որ թիմը շատ երիտասարդ է: Ես գոհ եմ նրանից, որ «Չելսին» ընթանում է 4-րդ տեղով, բայց հաշվի առնելով այն, թե մենք ինչպես խաղացինք, միավորների թիվը պետք է ավելի շատ լինեին»,-նշել է Լեմպարդը։ Այս մասին հաղորդում է BBC-ն:

Նշենք, որ 24 տուրից հետո «Չելսին» 40 միավոր ունի իր ակտիվում, լոնդոնցիները երրորդ տեղում ընթացող «Լեսթեր»-ին զիջում են 5 միավորով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ