Մենք դեմ ենք բալային համակարգին․ Գագիկ Ծառուկյան

Մենք բալային համակարգին դեմ ենք: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Նա ընդգծեց, որ եթե բալային համակարգը գործում է, ապա լիարժեք պետք է պայմանները ստեղծեն, ճանապարհները լայնացնեն, կանգառներ լինեն, կայանելու տեղ լինի:

«Մի օր պետք է այդ օրենք ընդունողը փորձի, թե տաքսիով կարո՞ղ է 5 հազար դրամ վաստակի, որ տանի տուն: Չի կարող: Տաքսիստը ամբողջ օրը քշում է, 5-8 հազար դրամ չի կարողանում վաստակել»,-ասաց Ծառուկյանը։

ԲՀԿ ղեկավարի խոսքով՝ երթուղայինի վարորդների համար պետք է ուրիշ բալային համակարգ գործի, իր անձնականի համար վարող վարորդների համար՝ ուրիշ:

«Եվ պետք է ոչ թե լինի 9 բալ, այլ 100 բալ»,-հավելեց նա:

Ամենաթարմ