Լա Լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը խոսել է առաջնության ապագայի մասին։
«Հանգստյան օրերին ես բազմաթիվ հեռախոսային խոսակցություններ եմ անցկացրել եվրոպական կազմակերպությունների և իսպանական ակումբների նախագահների հետ, քանի որ պետք է համակարգենք ամեն ինչ: Շատ կարևոր շաբաթ է գալիս: Ես զրուցել եմ իտալական, գերմանական, այլ լիգաների ղեկավարների հետ: Մենք պետք է պայմանավորվենք օրացույցերի վերաբերյալ:
Կորոնավիրուսը բժիշկների հարցն է, իսկ մենք պետք է լուծենք դրա պատճառած տնտեսական խնդիրները: Մենք ունենք ամբողջ աշխարհում հարյուրավոր ֆուտբոլային հոսքային պայմանագրեր: Արդյունքը՝ փող չկա, դա ակնհայտ է, ուստի ամբողջ բյուջեն պետք է վերանայվի: Նախատեսված եկամտի մեկ քառորդը չենք ստանա, եթե առաջնությունը մինչև վերջ խաղարկված չլինի:
Հիմա մենք հակված ենք այն փաստին, որ մենք չենք պատրաստվում շարունակել այս առաջնությունը: Այս շաբաթ շատ կարևոր որոշումներ կկայացվի ամբողջ Եվրոպայում», – Տեբասի խոսքերը մեջբերում է Marca-ն։