«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի՝ «Լևանտեի» դեմ խաղ մասին (3։2)։
«Առաջին խաղակեսն ընդհանրապես չստացվեց. թիմը հոգնած տեսք ուներ և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես։
Հինգշաբթի կայացած խաղն իր ազդեցությունն ունեցավ, բայց մենք շատ ավելի լավ երկրորդ խաղակես անցկացրինք:
Մենք հասանք մեր նպատակին, քանի որ մինչև վերջ աշխատեցինք և հավատում էինք հաջողությանը։
Լյուկ դե Յոնգի գոլը մեզ շատ բան տվեց: Նա մեծ պրոֆեսիոնալ է և արժանի է դրան:
Շատ դժվար խաղ, շատ լարված։ Գնդակը առաջ տանելու խնդիրը չլուծեցինք, բայց այս 3 միավորը ոսկի է։ Մեր առաջնությունը շատ բարդ է։
«Ռեալը» գործնականում չի պարտվում. Նրանք մեզ նման դժվար հանդիպումներ են ունենում։ Եթե նրանք միավորներ կորցնեն հաջորդ խաղերում, միգուցե մենք ավելի բարձր արդյունքի հավատանք»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն: