Այսօր՝ դեկտեմբերի 8-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին մեկնարկելու է «Բարսելոնայի» համար շատ կարևոր հանդիպում, որի արդյունքից կախված՝ կատալոնական ակումբը կարող է չհայտնվել Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆ փուլի 1/8-րդ եզրափակչում։
«Բարսայի» մրցակիցն այսօր խմբի առաջատար Մյունխենի «Բավարիան» է, որն արդեն տեղը ապահովել է։ Կատալոնական ակումբը 7 միավորով 2-րդ տեղում է, սակայն Չավիի թիմի պարտադիր հաղթել է պետք։
Նշենք, որ բուքմեյքերների կարծիքով՝ խաղի ֆավորիտը «Բավարիան», որի հաղթելու գործակիցը գնահատվում է 1,6 գործակցով։ «Բարսայի» հաղթանակի գործակիցը 4,5 է, իսկ ոչ-ոքի գործակիցը՝ 4,6:
Հիշեցնենք նաև, որ ՉԼ-ի խմբայինի առաջին տուրում կատալոնական ակումբը պարտվեց 0-3 հաշվով։

