Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան բավական ամբիցիոզ հայտարարություն է արել։ Նա ասել է, որ «Բարսելոնան» դառնալու է Լա Լիգայի այս մրցաշրջանի չեմպիոն։
Լապորտայի խոսքերը փոխանցում է AS պարբերականը։
Լապորտան վստահություն է հայտնել «Բարսան» կարող է դառնալ չեմպիոն ու դա պետք է լինի։
Նա նշել է, որ մրցաշրջանի վերջում ակումբն ավելի ուժեղ է դարձել, թիմը սկսել է աշխատել ողջ ուժով, «Բարսան» ունի մարզիչ, որը հստակ գաղափարներ ունի, ինչպես նաև ակումբը վերականգնել է իր արժեքները։
Կապտանռնագույնների նախագահի խոսքով՝ չեմպիոնության համար նրանք պետք է հաղթեն յուրաքանչյուր խաղում։