Այո, 600 մլն դրամը փոքր գումար չէ, դա բարձր գին է, բայց մենք պետք է վճարենք այդ բարձր գինը։
Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցում դեկտեմբերի 11-ին ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ մեկնաբանելով արդեն ընդունված օրենքը Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։
Իրենք կարծում են, ասաց Բաբկեն Թունյանը, որ այս հարցը պետք է լուծել առանց որևէ ցնցման, և 600 մլն դրամն այդ նպատակի իրականացման ու Հայաստանի ապագայի ապահովման համար «այնքան էլ մեծ գումար չէ»։

