Զիդանը դժվարությամբ է կարողանում իր ֆուտբոլիստներին տրամադրել հաղթանակներ տանելուն:
Լա Լիգայի 31-րդ տուրում «Ռեալը» 2:1 հաշվով կամային հաղթանակ տարան «Էյբարի» նկատմամբ.
«Այս մրցաշրջանում մենք ոչ մի տիտղոս չենք նվաճելու:
Ես դա հստակ գիտեմ: Դժվար է խաղալ, երբ այլևս ոչնչի չես հավակնում: Ընդմիջմանը պետք է տրամադրվեինք երկրորդ խաղակեսին, քանի որ չէինք կարող խաղալ այնպես, ինչպես առաջին կեսում: Մենք փորձեցինք ավելի լավ խաղալ ու փոխեցինք հանդիպման ընթացքը: Սկզբում մեզ վստահությունն էր պակասում, բայց վերջում ես կարողացա շնորհավորել ֆուտբոլիստներին հաղթանակի համար»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:
