fbpx
Սպորտ

Մենք զայրացած ենք․ Մեսսին դժգոհություն է հայտնել մրցավարից

Ամերիկայի գավաթի կիսաեզրափակիչ Բրազիլիա-Արգենտինա հանդիպումից հետ Լիոնել Մեսսին անդրադարձել է խաղը սպասարկող մրցավարի և Հարավային Ամերիկայի ֆուտբոլային Կոնֆեդերացիայի՝ ԿՈՆՄԵԲՈԼ-ի մասին։

Մեսսի խոսքերը փոխացնում է Daily Mail-ը։

«Իրականությունն այն է, որ մենք զայրացած ենք, քանի որ շատ լավ խաղացինք, մեծ ջանքեր գործադրեցինք, բայց խաղի արդյունքը վշտացրեց մեզ:

Ես խոսել եմ մրցավարի հետ, և նա ասաց, որ հարգում էր մեզ ու հետևում էր մրցակցի գործողությունների, բայց ես նման բան չտեսա խաղի ընթացքում:

Պետք է հույս ունենանք, որ ԿՈՆՄԵԲՈԼ-ն ինչ-որ քայլեր կձեռնարկի: Չնայած, իհարկե այդպես չի լինի, քանի որ Բրազիլիան չափազանց մեծ իշխանություն ունի այդ կազմակերպությունում», – ասել է արգենտինացիների ավագը։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Բրազիլիան հաղթեց Արգենտինային 2-0 հաշվով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ