Անվտանգության և այլ ոլորտներում ՀՀ Կառավարության գործողությունների իմիտացիոն բնույթի մասին Նարեկ Ներսիսյանն այսօր հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում․
Նայում ես ընդհանուր առմամբ տիտանական տեղաշարժեր կան գրեթե բոլոր երկրների անվտանգության դոկտրիններում, անգամ պարտադիր զինվորական ծառայությունն են հետ բերում այնպիսի պետություններ, որ կարծես վերջնականապես հրաժարվել էին այդ կոնցեպտից։
Նահանգների կողմից էլ Ուկրաինայի պատերազմը շուտափույթ, ամեն գնով դադարեցնելը, Վենեսուելայի ու Ռուսաստանի ռեսուրսների օգտագործման հնարավոր սցենարներւ մասին խոսակցությունները, վերը հիշատակվածի հետ համադրությունը հուշում է, որ մոտ կամ միջնաժամկետ ապագայում, գլոբալ ընդհարման են պատրաստվում գրեթե բոլորը։
Մենք ընդհանրապես այդ սցենարը ոչ մի կերպ չենք դիտարկում, բացարձակ զբաղված ենք վերացական, իրականությունից կտրված անթույլատրելի «հաճույքներով»։
Չնայած, սա իր դրական կողմը ունի, հարվածը ընդհանրապես չենք զգա, ամեն ինչ տեղի կունենա վայրկյանների ընթացքում։
Փաստական հանգամանքների առկայությունը թույլ է տալիս մոտ ապագայում, արդեն խոսել նաև անվտանգության և այլ ոլորտներում իրականացվող գործողությունների իմիտացիայի մասին, և թե ինչպես ռեֆորմների մասին կեղծ խոսույթը գերատեսչություններից իջնում, օրինակ` գործից բան չհասկացող պատգամավորներին և այտեղից տարբեր միջոցներով տարածվում ժողովրդի մեջ։

