Աքոռի-Կաճաճկուտ ճանապարհին մեքենա է այրվել

Այսօր՝ օգոստոսի 19-ին, ժամը 05:58-ին ահազանգ է ստացվել, որ Աքոռի-Կաճաճկուտ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 06։46-ին, մարվել՝ 07։45-ին։ Այրվել է «Geely Emgrand» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Մ․)։

Ամենաթարմ