Հասարակություն

UAZ մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը

ՀՀ ԱԻՆ-ը հայտնել է, որ ապրիլի 29-ին, ժամը 08:39-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդի տարածաշրջանում՝ «Քամոտ ղաշ» հանդամասում, «UAZ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի «Քամոտ ղաշ» սարալանջի հատվածում «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Խ․, ծնված 1955 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 400 մ գլորվելով հայտնվել մոտակա ձորակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ