Հասարակություն

Այգեպար-Մովսես ճանապարհին մեքենան սահել է ձորը․ կան տուժածներ

Հունիսի 8-ին, ժամը 12:15-ին ահազանգ է ստացվել, որ Այգեպար-Մովսես ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 25 մ սահել դեպի հարակից ձորը․ կան տուժածներ, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետի օպերատիվ խումբը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Հրաչ Գ․-ն (ծնված 1962 թ.), Վահե Գ․-ն (ծնված 1990 թ.), Քրիստինե Ա․-ն (ծնված 1977 թ․) և Արփինե Զ․-ն (ծնված 1962 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ