fbpx
Արցախ

Կյանքի գլխավոր խորհրդանիշները մեր անբիծ մանուկներն են․ Բեգլարյան

Արցախի նախկին ՄԻՊ, Արցախի նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արտակ Բեգլարյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Երբ եռօրյա սգի ժամանակ՝ անցած կիրակի այցելել էի Եռաբլուր, հետդարձին մտա Աղավնո՝ տեղում հասկանալու համար, թե գյուղի բնակիչներն ինչ պայմաններում են ապրում ու ինչով կարող եմ ես օգտակար լինել:

Համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանի հետ զրուցելուց հետո մի քիչ զրուցեցի նաև նրա կենսուրախ բալիկների հետ՝ իրենց խաղալիքների ու Ձմեռ պապիկից ակնկալիքների մասին:

Այդ հանդիպումից հետո հերթական անգամ համոզվեցի, որ սուգն ու զոհաբերությունները պետք է ծառայեն կյանքին, իսկ կյանքի գլխավոր խորհրդանիշները մեր անբիծ մանուկներն են,

որոնց համար կյանքը ոչ այնքան սուգն ու արտասուքներն են, այլ՝ խաղն ու ժպիտները,

որոնք, այո, պետք է գիտակցեն ու արժեվորեն իրենց կորուստները, սակայն կարիք ունեն կյանքի շարունակականության ապահովման դրական լիցքերով,

որոնց հարազատներն ու հայրենակիցները զոհվել են, որպեսզի պարգևեն խաղաղություն ու ժպիտներ առաջնահերթորեն հենց իրենց,

որոնք պետք է զարգանան գլխավորապես դրական լիցքերով, որպեսզի կարողանան ավելի լավ ապագա կերտել, երբ ժամանակը հասնի իրենց:

Այսինքն, սիրելինե՛րս, իմ խնդրանքն է, որ ոչ ոքի մտքով չանցնի երեխաներին զրկել ժպիտներից առհասարակ ու հատկապես ամանորյա տոների ժամանակ, մեր զոհված հերոսները հաստատ դա չէին երազում: Իսկ երեխաները շատ հաճախ ուրախանում են մեծերիս համար փոքր թվացող առիթներից, ոչ թե «ավանդական» ճոխություններից ու ցնծություններից»:

https://www.facebook.com/artak.beglaryan/posts/3828518377186371?__cft__%5B0%5D=AZWFpyNymzOigKSKhLUdpg9gKe4AFPn6glv8j-hOsmmknncVG82-UNL-7OJxhDXqfuh71fyXuEmJZKFKNdHoa1zPH-myAdZ9jvhojIkOX2P4s2vgpiQWJcnsZ3RwLyOGLoA&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ